«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ֆրանսիայում էլ ամեն ինչ պարզ է

Ֆրանսիայում էլ ամեն ինչ պարզ է
21.12.2018 | 03:03

Կայացել է ֆրանսիական լիգայի գավաթի քառորդ եզրափակչի վիճակահանությունը. կմրցեն ՊՍԺ-«Գենգամ», «Մոնակո»-«Ռեն», «Լիոն»-«Ստրասբուրգ», «Բորդո»-«Հավր» զույգերը:
Քառորդ եզրափակչի հանդիպումները կկայանան 2019 թվականի հունվարի 8-ին և 9-ին: Լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն նախորդ տարվա եզրափակչում երեք անպատասխան գնդակի առավելությամբ հաղթել է «Մոնակոյին», որն ընթացիկ մրցաշրջանում չափազանց թույլ է հանդես գալիս, ուստի նրա միակ ակնկալիքը գոնե գավաթայինում հաջողության հասնելն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ